«ՉԻ»-ն տոնական օրերին առիթ է ունեցել զրուցելու հանրային ոլորտը սպասարկող տարբեր ընկերությունների աշխատակիցների հետ: Համաձայն տարբեր դիտարկումների` նախորդ տարվա համեմատ, «անկում» է գրանցվել սննդի առեւտրի կետերի, վարսավիրանոցների, հագուստի տոնավաճառների աշխատանքում. նախորդ տարվա եռուզեռն այս տարի չկա: «Դե, մարդ չի մնացել, շատերն են գնացել երկրից»,- փաստել են թերթի զրուցակիցերը: