կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 08:31
Տնտեսական

Անկում, անկում մինչև վերջ

Անկում, անկում մինչև վերջ
«Ժողովուրդը» գրում է. «Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ Հայաստանը մի շարք ցուցանիշներով միայն հետընթաց է ապրում. այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրկին նվազել են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.3 տոկոսով: Շարունակվում է անկումը նաեւ շինարարության ոլորտում. շինարարության ծավալները 11 ամսվա ընթացքում նվազել են 8.5 տոկոսով: Ուշագրավը, թերեւս, տնտեսական ակտիվության ցուցանիշն է. մեկ ամսվա ընթացքում հոկտեմբերի համեմատ՝ նոյեմբերին արձանագրված ցուցանիշը նվազել է միանգամից 10.3 տոկոսով, եւ հիմա 11 ամիսների ընթացքում տնտեսական աճ կոչվածը հազիվ 3.1 տոկոս է»