կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 15:59
Հասարակություն

Արենիի վրա տարածվելու են «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի դրույթները

Արենիի վրա տարածվելու են «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի դրույթները

Հաշվի առնելով բնակավայրի և գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը հակառակորդի առաջնագծից՝ կառավարության այսօրվա համապատասխան որոշման հիման վրա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրի բնակիչների վրա տարածվելու են «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Ըստ այդմ` բնակավայրի ընտանիքները կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցում։