| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել: Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչեւ հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդ՝ բացառված չէ, որ այն տարածվի նաեւ առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են: Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչեւ եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի եւ կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:
Հիշեցնենք, որ եկող երեքշաբթի օրվանից մեկնարկում է խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որի առաջին իսկ քառօրյայի ընթացքում էլ նախատեսվում է քննարկել համաներման նախագիծը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում