Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում` հավանություն տալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիր իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում:
ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝
հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:
Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015 թվականից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար
Սահմանամերձ բնակավայրերում առկա են՝
Տնտեսություն՝ 17238
Բնակիչ՝ 56068
Էլեկտրաէներգիայի բաժանորդ՝ 17048
Գազի բաժանորդ՝ 9978
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու <> N ՀՕ-203-Ն ՀՀ օրենքի գործողության ժամկետը, հակառակ դեպքում՝ 01.01.2018թ-ից կդադարի սահմանամերձ համայնքներում սոցիալական աջակցության վերը նկարագրված ծրագրի իրականացումը: