Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հունվարի 25-ին ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել կազմակերպության կատարած բարեգործական աշխատանքը և համայնքներում կյանքի բարելավմանը ﬕտված նոր ծրագրերը: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրել է կազմակերպության գործունեության հիﬓական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները: Նա նշել է, որ «Վորլդ Վիժն» ﬕջազգային բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն 25 տարի, աշխատում է Երևանում և Հայաստանի 6 մարզերի շուրջ 190 համայնքներում: «Մեր ծրագրերն ուղղված են առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությանն ապահովելուն, ինչն իրականացվում է չորս հիﬓական ռազմավարական ուղղություններով՝ երեխաների համապատասխան տարիքային խմբերի համար», - շեշտել է կազմակերպության տնօրենը:
Անդրադառնալով սոցիալական պաշտպանության բնագավառում կազմակերպության գործունեությանը, երկուստեք կարևորվել է սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման գաղափարը, որն ամրագրվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքով: Կողմերի համոզմամբ, սոցիալական աշխատողի հաստիքի ներդրումը համայնքային աշխատակազմերում կնպաստի համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի կիրառության ապահովման համատեքստում նախարար Լոքյանը սոցիալական աշխատողի հաստիքի կայացման գործում մեծապես կարևորել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի պատրաստակամությունը` ունենալու ակտիվ դերակատարում:
Հանդիպմանը քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև նախանշվել են հետագա անելիքները:
ՏԿԶՆ