|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այս շաբաթվա կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է մի որոշում, որով սահմանվելու է ավանդների փոխհատուցման տրամադրումը ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերի` կառավարության սահմանած կարգով:
Հաստատված կարգի համաձայն` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված` մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
2016 թվականի համար վերոգրյալ անձանց ցանկում կատարվել է փոփոխություն` հանվել են «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված`» բառերը:
Նախագծով ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են Օրենքի 9-րդ հոդվածի 11-14 կետերով սահմանված պահանջներին:
Միաժամանակ, բարելավվել է փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը նրա ժառանգին վճարելու հանգամանքը: