|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բավականին մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չենք ունենա: Այս մասին երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին` արդյո՞ք հավաստի է լուրը, որ Սփյուռքի նախարարությունը կրճատվելու է։
«Մենք հիմա քննարկումների փուլում ենք։ Մեր ամենակարևոր խնդիրը պետական կառավարման համակարգում կառավարման առավել արդյունավետ մակարդակի հասնելն է, այդ թվում` Սփյուռքի հետ հարաբերություններում։ Այո, կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չենք ունենա, բայց դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով այդ կապերն արդյունավետ չենք դարձնի»,- հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ ամենակարևոր ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ, ըստ էության, Սփյուռքի հետ հարաբերությունների բաղադրիչ ունեն բոլոր նախարարությունները` առանց բացառության։ «Սա ինստիտուցիոնալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Այդ խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ կան, որոնց վրա մենք աշխատում ենք»,– շեշտեց նա: