կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 14:54
Քաղաքական

Ղազախստանում պանթյուրքիստական, ռադիկալ ուժերի հաջողության դեպքում Արցախյան չորրորդ պատերազմի հավանականությունը 100% կլիներ, հիմա այդ հավանականությունը փոքր է. Դավիթ Բաբայան

Ղազախստանում պանթյուրքիստական, ռադիկալ ուժերի հաջողության դեպքում Արցախյան չորրորդ պատերազմի  հավանականությունը 100% կլիներ, հիմա այդ հավանականությունը փոքր է. Դավիթ Բաբայան

Միանշանակ նոր պատերազմ կարող է լինել, ոչ ոք չի կարող այն բացառել կամ երաշխավորել, որ չի լինի, սակայն հավանականությունը շատ փոքր է։ Այս մասին մամուլի ասուլիսում, անդրադառնալով նոր պատերազմի հավանականությանը, ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի վրա, խոսքը, իհարկե, ռազմական սադրանքների մասին չէ, փաստացի կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, որը չի կարող աննկատ մնալ։ Մենք տեսանք վերջին իրադարձությունները Ղազախստանում։ Ինչ վերաբերում է Արցախին,  հարձակումը Արցախի վրա  կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների վրա, հետևաբար՝ Ռուսաստանի վրա։ Այս համատեքստում սա կլինի մի այլ,  նոր որակի պատերազմ։ Այն չի լինի պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի կամ Ադրբեջանի և Արցախի միջև։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում դա չեն հասկանում, հետևաբար, այս պահին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է։ Եթե Ղազախստանում տեռորիստները, պանթյուրքիստները և այլ  ռադիկալ խմբավորումներ հաջողության հասնեին, ապա չորրոդ պատերազմի հավանականությունը կլիներ 100%»,- ասաց նա։