կարևոր
5023 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-05 11:02
Աշխարհ Հասարակություն

Իրականում շատ մեծ բան ենք կորցնում, երբ չենք օգտվում առկա խնդիրները Սփյուռքի հետ քննարկելու հնարավորությունից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իրականում շատ մեծ բան ենք կորցնում, երբ չենք օգտվում առկա խնդիրները Սփյուռքի հետ քննարկելու հնարավորությունից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մարտի 2-3-ին Թեհրանում մասնակցել եմ «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովին։ Բավական հետաքրքիր քննարկում էր՝ Հայաստանի և նրա շուրջը ստեղծված իրավիճակի խոր վերլուծություններով ու առկա մարտահրավերները հաղթահարելու առաջարկներով։ Բանախոսները պատասխանատվությամբ էին մոտեցել իրենց առջև դրված խնդրին, ինչն աշխատանքային լավ մթնոլորտ է ստեղծել Թեհրանում։ Առաջիկայում անպայման կանդրադառնամ թեհրանյան այս օրերի հանդիպումներին, քննարկումներին ու այստեղ բարձրաձայնված մտքերին և առաջարկներին։ Կարծում եմ՝ Հայաստանի լսարանին հետաքրքիր կլինի։

Բայց մինչ այդ ուզում եմ անպայման նշել համահայկական դիսկուրսի կարևորությունը։ Մենք իրականում շատ մեծ բան ենք կորցնում, երբ չենք օգտվում առկա խնդիրները Սփյուռքի հետ քննարկելու հնարավորությունից։ Սփյուռքում մտավոր շատ մեծ պոտենցիալ կա։ Հայաստանին վերաբերող հարցերը Սփյուռքը հաճախ այլ դիտանկյունից է տեսնում։ Հեռևաբար նաև առաջարկվող լուծումներն են հետաքրքիր։ Պետք է անպայման աշխատել այս ուղղությամբ։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատությանը՝ հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ։ Մարդիկ Իրանում մեծ ու շատ կարևոր աշխատանք են տանում։ Ու խիստ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում մենք կարողանանք նրանց թիկունքն ամուր պահել։ Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Վարձքներդ կատար։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ,

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար