Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած գիշեր ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս. Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա փակցվել են թուրքական` մեկ տասնյակը գերազանցող դրոշներ: Այդ կապակցությամբ Սփյուռքի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Սա հայ համայնքի հանդեպ դրսևորված աննախադեպ ատելություն է: Այն արդեն իսկ տեղի ոստիկանության կողմից բնութագրվել է՝ որպես «ատելության հիմքով հանցագործություն»:
ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայ համայնքի հետ անմիջական կապի մեջ է, խոսել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ տնօրենների, համայնքային կառույցների ղեկավարների ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսի հետ, որոնք էլ տեղեկացրել են՝ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում աշակերտների անվտանգությունն ապահովելու համար:
Նախարարությունը կանգնած է հայ համայնքի կողքին, միանում է կոչին և հույս հայտնում, որ տեղի իրավապահ մարմինները հետամուտ կլինեն միջադեպի ամբողջական բացահայտմանը, կբացառեն նման դեպքերի կրկնությունը:
Խստորեն դատապարտում ենք ատելության, անհանդուրժողականության և անօրինության հողի վրա իրականացվող նման արարքները:
Հայ դպրոցը հայպահպանության հիմնասյուներից է, ուստի հայկական կրթօջախների նկատմամբ նման ոտնձգությունները համարում ենք անընդունելի ու դատապարտելի՝ վստահ ենք, որ դպրոցը պետք է լինի ամենաանվտանգ վայրն ամբողջ աշխարհում»: