Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ լրագրողներն արձանագրեն շատ կարևոր տարբերություն Պերմյակյովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության և Գյումրիում ռուս զինծառայողի կողմից ծեծված 57-ամյա կնոջ մահվան դեպքերի միջև:
«Կա մի շատ կարևոր տարբերություն: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորը և համապարփակ քննություն է տեղի ունենալու գործի հետ կապված, և մինչև հիմա էլ հարազատները կասկած են հայտնել, որ գործը քննվել է ամբողջությամբ: Այս կոնտեքստում Պերմյակովի որտեղ պահվելու հարցը ստանում էր որոշակի նշանակություն: Այս պարագայում մենք այդպիսի վիճակ չունենք»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «Մեր խնդիրն ի՞նչ է, որ որևէ գործ ամբողջությամբ քննվի և բացահայտվի՞, թե՞ մեր խնդիրն այն է, որ զինվորը կոնկրետ այս քրեակատարողական հիմնարկում է, թե` այն»:
Դիտարկմանը` սա արդեն որերորդ դեպքն է, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողների գործողությունների հետևանքով տուժում են ՀՀ քաղաքացիներ, որ հաճախ են լինում դեպքեր, երբ զինծառայողները բազայից դուրս են գալիս ու, օրինակ, ռեստորաններում վեճեր հրահրում, Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանի բազմաթիվ ռեստորաններում տեղի են ունենում դեպքեր։ Այդ դեպքերում ներգրավված են լինում Հայաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի քաղաքացիներ, այլ երկրների քաղաքացիներ։ Գործընթացը պետք չէ անհարկի քաղաքականացնել»։