Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը կրում են բացառապես տնտեսական բնույթ, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Չափազանց շատ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը` ազգային օրակարգը ձևավորելու հարցում, այդ թվում՝ այսպես կոչված խաղաղ ցույցերի պրիզմայով, որոնք գնալով ավելի են դառնում վարքագծի նորմ: Դուք գիտեք՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում` Մայդանը, ներկայիս իրադարձությունները` Հայաստանում… Կա գայթակղություն օգտագործել դրանք հակակառավարական տրամադրությունները սրելու համար, թեեւ այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են, բայց ինչ-որ մեկին, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի առաջ գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է Լավրովը ԲՐԻՔՍ-ի երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։