|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թաթարստանցի զինվորականը, որին ՌԴ հերոսի կոչում են շնորհել, մահացել է Սիրիայում 2016-ի ամռանը: Նա առնվազն 24-րդ ռուս զինծառայողն է, որը սպանվել է Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում: РБК-ի փոխանցմամբ` մասին հայտնել են Կազանի զինկոմիսարիատից:
Զինկոմիսարիատից մասնավորեցրել են, որ ռուս կապիտան Մարատ Ախմետշինի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին: Զոհված սպային հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել: 2016-ի դեկտեմբերի 7-ին նրա անունով է կոչվել նաև տեղի զինկոմիսարիատը:
Զինվորականի մահվան մասին լուրը հունվարի 7-ին հրապարակել է թաթարական աղբյուրը: Կապիտանի այրու խոսքով` նա ծառայողական գործուղման է մեկնել ապրիլին և մահացել է հունիսի 5-ին Պալմիրայի մոտակայքում, սակայն մահվան հանգամանքները հայտնի չեն։