Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը:
Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, և որ 2018-ի վերջին հինգ ամիսներին արձանագրվել է 289 դեպք: Նա կառավարության ուշադրությունը հրավիրեց բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների խնդրին, որոնք պետք է ստեղծվեն դեկտեմբերից: Ըստ պատգամավորի` այս փուլում պետք է ունենալ հստակ պայմանավորվածություններ:
«Խնդրահարույց է այն դրույթը, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան, իսկ դրա համար պետք է բռնություն ենթարկված անձի դիմումը: Բայց մենք շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում բռնության ենթարկված անձի վրա դատարանում կրկնակի ճնշում է կատարվում` դիմում չներկայացնելու համար»,- ասաց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ իսկապես, ընտանիքում բռնությունը լուրջ խնդիր է, որքան էլ ոմանք չհամաձայնեն և ասեն, թե դա ընտանքիի ավանդույթն է, մեր մենթալիտետն է:
Պատգամավորը ներկայացրեց 2018թ. վերջին հինգ ամիսների վիճակագրությունը: «289 ընտանեկան բռնության դեպք է արձանագրվել, որոնցից 35-ով հարուցվել է քրեական գործ: Բռնության 174 դեպքերը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են եղել, 9 դեպքերը` կնոջ կողմից` ամուսնու, 26 դեպքը ծնողի կողմից զավակի, զավակի կողմից ծնողի հանդեպ` 31 դեպք: Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին` ոչ թե օրենքն ընդունեն և առաջ անցնենք, այլ ակտիվ գործանական քայլեր անեն»,- ասաց նա: