կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 16:02
Քաղաքական

Պռոշյանի ընտրությունները պետք չէ քաղաքականացնել. Աղվան Վարդանյան

Պռոշյանի ընտրությունները պետք չէ քաղաքականացնել. Աղվան Վարդանյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Պռոշյանի գյուղապետի ընտրություններին եւ, մասնավորապես, ՀՅԴ-ական թեկնածուի հնարավոր հաղթանակի իրատեսությանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ առաջնայինը եւ ամենակարեւորը նախկին գյուղապետի` Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումն է:

 

«Ի վերջո, սա մի համայնքի, մի գյուղի ընտրություններ են: Ես բացարձակապես քաղաքականացնելու տրամադրվածություն չունեմ, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ այս ընտրությունները չքաղաքականացվեն ու չդառնան գյուղում նոր լարվածության պատճառ: Կարծում եմ` ազդանշանները կան, որ համեմատաբար հանդարտ մթնոլորտ է: Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այստեղ արհեստական լարվածություն ստեղծելը, հարցերը զոռով լուծելու փորձերը շատ վատ հետեւանքներ են ունենալու, եւ ուզում եմ հավատալ, որ նորմալ, արդար ընտրություններ կլինեն»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

 

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին կայանալիք գյուղապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է հինգ թեկնածու: Ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը մասնակցել է գյուղապետի նախորդ ընտրություններին եւ եղել նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը: