Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ՝ ուշ երեկոյան, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեուու» ստադիոնում կայացավ Հարավային Ամերիկայի ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի՝ Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան արգենտինական ֆուտբոլի երկու հսկաները՝ «Ռիվեր Փլեյթը»-ն ու «Բոկա Խունիորս»-ը:
Այս հանդիպումը պետք է կայանար դեռևս երկու շաբաթ առաջ, Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում, որը «Ռիվեր»-ի սեփական խաղադաշտն է: Սակայն «Ռիվեր Փլեյթը»-ի երկրպագուների անկարգությունների ու «Բոկա Խունիորս»-ի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա հարձակման պատճառով խաղը հետաձգվել էր: Դրանից հետո Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան որոշել էր պատասխան հանդիպումն անցկացնել այլ երկրում:
«Ոխերիմ» հակառակորդների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում, թեև «Ռիվեր»-ի ֆուտբոլիստներն ունեին խաղային և տարածքային որոշակի առավելություն, սակայն, հաշիվն առաջինը բացեցին «Կապտադեղնագույններ»-ը: 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Բոկա»-ի հարձակվող Դարիո Բենեդետոն:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբից «Ռիվեր»-ն ավելացրեց ճնշումը և արդյունքում՝ 68-րդ րոպեին, Լուկաս Պրատոն հաշվում վերականգնեց հավասարությունը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում էլ ավելի ուժեղ էին «Միլիոնատերեր»-ը: Նրանց հաջողվեց ևս 2 անգամ գրավել «Բոկա»-ի դարպասը: 109-րդ րոպեին Խուան Կինտերոն հաշիվը դարձրեց 2:1, իսկ 120+2 րոպեին Գոնսալո Մարտինեսը ձևակերպեց վերջնահաշիւը: 3:1, և «Ռիվեր Փլեյթ»-ը 4-րդ անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթը: Պատվավոր գավաթը նրանք նվաճել էին նաև 1986, 1996, 2015 թվականներին:
Ի դեպ, Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պատմության ընթացքում սա առաջին անգամն էր, որ արգենտինական ֆուտբոլի երկու հսկաները հանդիպում էին եզրափակչում: Հենց այդ պատճառով էլ մասնագետները շտապել էին այս եզրափակիչն անվանել «դարի եզրափակիչ»: