Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արգենտինահայ համայնքը խստորեն դատապարտում է «Թուրքական ավիաուղիներ» (Turkish airlines) ընկերության հովանավորչությունը արգենտինական առաջատար թիմերից մեկի՝ Ռիվեր Փլեյթին, տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ հղում անելով Dikgazete կայքին:
Հարցի շուրջ խոսել է Արգենտինայում հայկական համայնքի կազմակերպություններից մեկի անդամ Էդուարդո Կոստանյանը։ Նա նշել է, որ դրանով Թուրքիան փորձում է առաջին հերթին բարձրացնել իր վարկանիշը աշխարհում։ Ըստ նրա՝ այդ առումով, Turkish airlines-ը կարևոր գործիք է Թուրքիայի համար։
«Չենք ցանկանում, որ թուրքական ընկերությունը ներխուժի արգենտինական ֆուտբոլ»,- ասել էր Կոստանյանը։
Տեղեկացնենք, որ Արգենտինայում տեղի հայերը մի քանի անգամ բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցելության դեմ։ Արգենտինահայերը շեշտում են, որ Էրդողանի վարչակարգը ժխտում է Հայոց ցեղասպանությունը և փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ կապելով հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։