|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ սփյուռքի փոխնախարար` ոմն Բաբկեն Տեր֊Գրիգորյանի՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հասցեին արված և որոշ ժամանակ անց ջնջված ծաղրավիրավորական գրառումը լավագույնս բնորոշում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծայրահեղ ցինիկ վերաբերմունքը հայ սփյուռքի նկատմամբ. ֆեսյբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը:
«Այլապես՝ անհնար է պատկերացնել, որ սփյուռքի հիսունից ավել երկրներում կազմակերպական միավորներ և հարյուր հազարավոր անդամներ ունեցող առանցքային ուժը, որի հետ համագործակցությունը տվյալ նախարարության գոյության հիմքն է, կարող է նման վերաբերմունքի արժանանալ, էն էլ ում՝ հենց պատկան նախարարի տեղակալի կողմից։ Սա լավագույնս բնորոշում է այն տխուր վիճակը, ազգային֊պետական հարցերի նկատմամբ գիտակցության այն զրոյական մակարդակը, որն առկա է Փաշինյանի կառավարությունում։ Նման խլնքոտների գոյությունը հայոց կառավարությունում ոչ միայն անլրջացնում է պետական տվյալ գերատեսչության գործառույթները, այլև մեծապես վտանգում հայրենիք֊սփյուռք կապը՝ հիասթափեցնելով ՀՀ կառավարությունից հարյուր հազարավոր մեր հայրենակիցների։
Ինչ վերաբերում է այդ պարոնի գրել֊ջնջելուն, ապա պարզորոշ է, որ այդ քայլը ոչ միայն չի տեղավորվում պետական նման կարևորագույն օղակի պաշտոնյայի, այլև տղամարդու վարքագծի մեջ. այն ՔԱՅԼ էր, սովորական պոռնկական քայլ, և ընտրողները թող լավ իմանան, թե բազմաթիվ ՔԱՅԼԵՐԻ շարքում ինչ է իրենից ներկայացնում ԻՐ ՔԱՅԼԸ՝ Բաբկեն Տեր֊Գրիգորյանի ՔԱՅԼԸ»,- գրել է Սարգսյանը։