կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 22:19
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բախտակիցները թող իմանան, որ ստեղ ենք՝ հավաքվեն մեզ մոտ․ զոհվածների ծնողներն Ազատության հրապարակում են

Մինչև արյանս վերջին կաթիլը ստեղ եմ լինելու՝ Yerkir.am-ին ասաց 44-օրյա պատերազմում զոհված մարտիկների ծնողներից մեկը։

Նրանք Ազատության հրապարակում վրան տեղադրեցին՝ հակառակ ոստիկանների խոչընդոտմանը։

«Վրանի տեղադրման նպատակն է, որ 44-օրյա պատերազմի թոհուբոհով անցած մարդիկ հավաքվեն այստեղ։ Մենք այստեղ ենք, որպեսզի մեր երեխաների արյան համար պատասխան տան, չի կարող մեր երեխաների արյունը մեզանից լավ պահող լինի։ Արցախի հանձնելը բացառվում ա, մեր ու մանուկ պետք է զենք վերցնենք ու կռվենք»,-ասաց զոհվածի ծնողը։

 Մեր բախտակիցները թող իմանան, որ ստեղ ենք՝ հավաքվեն մեզ մոտ՝ կոչ արեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․