կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2025-10-03 16:28
Հասարակություն

«Ճիշտը տղավարի ասա, թող սաղ իմանան», «Խալխի երեխեքին վառեցիք, լրբի տղերք». թեժ վիճաբանություն դատարանում

«Ճիշտը տղավարի ասա, թող սաղ իմանան», «Խալխի երեխեքին վառեցիք, լրբի տղերք». թեժ վիճաբանություն դատարանում

Այսօր Գեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետևանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով հարցաքննվեց ինժեներասակրավորների վաշտի հոգեբան սպա Վահագն Ներսիսյանը:

Այս վկան կարևոր տեղեկություններ էր հայտնել դեպքից հետո զոհված զինվորների ծնողներին՝ կացարանից փրկված զինծառայող Գարուշ Սարգսյանի վերաբերյալ: Նա ասել էր, որ Գարուշն իրեն ասել է, որ բուշլատը գցել է վրան ու թռել դռնից: Մինչդեռ, ըստ նախաքննության տվյալների, Գարուշը մեկն էր այն զինծառայողներից, որը փրկվել էր մի կերպ, պատուհանից դուրս գալով: Ըստ զոհվածների ծնողների՝ հոգեբան սպան իրենց վստահեցրել էր, որ այդ տեղեկությունը ինքը դատարանում էլ կասի, սակայն այսօր վկան մինչև վերջ պնդեց, որ այդ տեղեկությունն ինքը չի կարող հիմնավորել փաստերով, որ այդ մասին ոչ թե Գարուշն է իրեն ասել, այլ դա իր կարծիքն է պարզապես եղել: Իսկ ինչ հանգամանքներից ելնելով է նման կարծիք կազմել՝ հարցին պատասխանեց՝ Գարուշի ստացած թեթև վնասվածքներից:

Մանրամասն՝ տեսանյութում։