|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչ է իրենից ներկայացնում Գանձակի ռազմական օդանավակայանը։ Այն հանդիսանում է այդ տարածաշրջանում Թուրքիայի համար շատ կարևոր ռազմավարական հենակետ։ Թուրքիայի նպատակն էր, որ Ադրբեջանում հիմնվող թուրքական ռազմաբազայի մեջ ընդգրկվեր հենց այդ օդանավակայանը։
Այս ռազմական օդանվակայանը միակն է, որի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարանը, որը հիմնվել է թուրք-ադրբեջանական համատեղ ընկերության կողմից։
Այս օրերին հենց այս օդանավակայանից թուրք հրահանգիչները կառավարում էին Արցախի և Հայաստանի վրա ինչպես հետախուզական ԱԹՍ-ի թռիչքները, այնպես էլ կործանիչների թռիչքները։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական համտեղ ավիացիոն զորավարժությունները մեկնարկվում և ավարտվում էին հենց այս օդանավակայանում։ Ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում, և կներկայացնեմ, թե Արցախի Հանրապետույթունը տարածաշրջանային առումով ինչ կարևոր ռազմավարական հարց լուծեց»։