|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Որպես Դաշնակցության ներկայացուցիչ, ով ներկայումս կառավարության անդամ է, բնականաբար, պետք է ակտիվորեն մասնակցի նախընտրական պրոցեսին և առաջ տանի Դաշնակցության մոտեցումներն ու գաղափարները: Այս մասին Արծվիկ Մինասյանը ասաց` պատասխանելով լրագրողների հարցին, թե իր արդյունավետ աշխատանքը կարո՞ղ է նպաստել Դաշնակցության քվեների ավելացմանը:
«Ինձ համար առաջնային երեք փաստաթուղթ կա` խմբագրված Սահմանադրություն, նախագահի` փետրվարի 12-ի ելույթ և ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագիր: Այս երեք փաստաթղթերով հանդերձ` կա հստակ տեսլական` տեսնել Հայաստանն ավելի բարեկեցիկ, շրջակա միջավայրի տեսակետից` ավելի բարելավված և կայուն զարգացում երաշխավորող համակարգերով: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր ընտրողները տեսնեն, որ այն, ինչ հայտարարվում է Դաշնակցության կողմից, նահանջ չկա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: