կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 22:57
Քաղաքական

Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը

Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը

Այսօր՝ 78 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:

2001-ից 2010-ը թթ. նա եղել է ՀՀ նախագահների անձնական լուսանկարիչը:

Մ. Շահբազյանը հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: Աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:

Մարտին Շահբազյանը 1976-ից մինչև 2001թ.-ն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում:

Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում: