|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի վոլեյբոլիստ Նորայր Շահբազյանը, հաղորդում է ՀՎՖ մամուլի ծառայությունը:
«Նորայր Շահբազյանը եղել է վոլեյբոլ մարզաձևից ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, իսկ 2004 թվականին ՀՎՖ-ի որոշմամբ Նորայր Շահբազյանը ճանաչվել է «Հայաստանի 20-րդ դարի լավագույն վոլեյբոլիստ»:
2026 թվականի ՀՎՖ 10-րդ համագումարի ժամանակ Նորայր Շահբազյանին շնորհվել է «ՀՎՖ պատվավոր անդամ» կոչումը:
ՀՎՖ ամբողջ անձնակազմը և հայկական վոլեյբոլի մեծ ընտանիքը ցավակցում է Շահբազյանների ընտանիքին և բարեկամներին»,- նշված է ՀՎՖ-ի ցավակցական ուղերձում։
Նորայր Շահբազյանի հոգեհանգիստը կկայանա հունվարի 16-ին՝ ժամը 17:00-ից, Երևանի Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող սրահում։