Լիբիայում պայթյունի զոհ են դարձել Օսկարակիր լուսանկարիչ Թիմ Հեթերինգթոնը եւ ֆոտո-լրագրող Քրիս Հոնդրոսը, որը մահացել է ավելի ուշ` այդ միջադեպում ստացած վնասվածքներից: Թիմի ընտանիքը տեղեկացրել է, որ նա Լիբիա էր մեկնել` պատերազմական ժամանակ կամ հակադրությունների ընթացքում մարդասիրական խնդիրներին նվիրված իր մուլտիմեդիայի ծրագիրն ավարտելու նպատակով: