|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է գտնվում լուսանկարիչ Յուրի Գարմաշը: Ի դեպ, «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է Գարմաշի` Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսը:
Yerkir.am-ի հետ զրույցում Գարմաշն ասաց, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները նույնպես լուսանկարել է. Մայդանում նկարած 5000-ից ավելի լուսանկարներ ունի:
«Մայդանում հերթական լուսանկարներին էի անում, երբ ծանոթացա Ուկրաինայի քաղաքացի, բայց ազգությամբ հայ Սերգել Նիգոյանի հետ /նա զոհվել էր հենց Մայդանում/: Չեմ հիշում` երևի տղայի մահից մեկ ամիս առաջ էր, որ լուսանկարեցի նրան, սակայն այդ նկարները, ցավոք, այդպես էլ չկարողացա փոխանցել նրան: Նա շատ խիզախ տղա էր, ափսոս»,-ասաց լուսանկարիչը:
Գարմաշը նշեց նաև, որ առաջիկայում պատրաստվում է Նիգոյանի ընտանիքին նվիրել տղայի նկարը: