|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, դիզայներ, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Վահան Քոչարը։
Անվանի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի որդին 2007 թվականին կարողացավ իրականացնել հոր երազանքը և ընթերցողին ներկայացրեց հոր` «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը։ Այնտեղ ներկայացված են շուրջ 480 հայ լուսանկարիչների կենսագրականներ և աշխատանքներ։ Վարպետը բազում մտահղացումներ ուներ, որոնք մնացին անկատար։
Քոչարի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Մալաթիայի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում, ժամը 18:00- 20:00։
Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին, Երևանում: 1965 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցը: Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում։
Արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի։