կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-29 11:24
Հասարակություն

Արտաշես Շահբազյանը՝ "օրինական" կոռուպցիայի մասին

Արտաշես Շահբազյանը՝ "օրինական" կոռուպցիայի մասին

ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է ՀՀ ԱՆ մեջմեջ արած պարգևավճարների թեմային՝ հայտնում է Yerkir.am-ը։

"Մի հին սովետական անեկդոտ կա, հայրը որդուն խրատում է."Տղա ջան դու դպրոցից ոչինչ մի գողացիր, ինչ որ քեզ պետք է ես գործարանից կբերեմ": Էս անեկդոտը հիշեցի հերթական, այս անգամ Առողջապահության նախարարությունում մեջ-մեջ արված պարգեւավճարների մասին կարդալով: Դատելով իշխանության գործելակերպից ենթադրում էս, որ պարոն վարչապետն իր թիմին ասել է. "Դուք մի գողացեք, ինչքան որ պետք է ես կդասավորեմ՝ աշխատավարձերի ու պարգեւավճարների ձեւով կստանաք: Ինչ էլ որ պակասեց գործուղում է, բան է՝ մի ձեւով կլրացնենք": Հիմա եթե սրա անունը կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է: Չաշխատելու դիմաց մոտ 800.000 դրամ աշխատավարձ ստանալու պետական հովանավորություն ունեցող Սահմանադրական դատարանի անդամի վարքն ի՞նչ է, եթե կոռուպցիա չէ: Հետաքրքիր է, ըստ ներկա իշխանությունների հաշվարկի, հները մեկ տարում հնարավորություն ունեի՞ն խորհրդարանում, ոչ բացահայտորեն, ուտելու այնքան, որքան նորերը ուտում են "օրինականորեն": Իսկ իմ նշած օրինակների կողքին յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ուրիշ շատ բաներ կարող է ավելացնել: Մի բան կարծես թե անվիճելի է՝ տղերքը լափամանը քաշել են դեմները:Հիմա մի ուրիշ կարեւոր հարց, տեղյակ չե՞ք կառավարությունից ինչ են ասում, նոր տարվա տնական օղու հետ, ի՞նչ ուտելն է ավելի ճիշտ: Ամեն պարագայում ճիշտ է այնքան ուտել, որ կոկորդիդ չմնա՝ նոր տարվա սեղանի մոտ եւ առհասարակ: Շնորհավոր նոր տարի",-գրում է նա: