Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը չի ցանկանում, որ Վահագն Մարգարյանի մահը շահարկվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի արտիստ Վահագն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունն օպերայի թատրոնում անցկացնելու խնդրին, նա նշեց, որ իրեն երեկ չէ առաջին օրը դիմել են Վահագնի ընկերները՝ հաջորդ օրը թատրոնի շենքում Վահագնի հոգեհանգիստն անցկացնելու խնդրանքով։ Մակունցի խոսքով՝ իրենք էլ Վահագնի ընկերներին ներկայացրել են ընթացակարգը։
«Կառավարության որոշման համաձայն՝ սահմանվում է պետությանը հատուկ ծառայություն մատուցած անձանց հոգեհանգստի և թաղման արարողության կազմակերպման կարգը։ Սա այն ընթացակարգն է, որով առաջնորդվում է մշակույթի նախարարությունը։ Այսինքն՝ միակ բանը, որ նախարարությունն արել է, օրենքը չշրջանցելն է եղել, թեև նախընտրական շրջան էր, և ես գիտեի, թե որ պատասխանն ինչ արձագանք կստանար»,- ասաց Մակունցը։