|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Միշտ, ամեն օր տագնապի զգացում եմ ունենում, որ ինչ-որ բաներ չեմ հասցնում. լրագրողների հետ զրույցում աշխատանքային 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ ինքը և իր թիմը չնայած բավականաչափ ժամեր են հատկացնում աշխատանքին, բայց անընդհատ տագնապի զգացում ունի, որ ինչ-որ բաներ չի հասցնում: «Կան գործեր, որոնք ես կուզեի, որ ավարտված լինեին, բայց դեռ չենք հասցրել, մասնավորապես COAF-ի հետ համագործակցության վերջնականացումը: Ես պարբերաբար ինքնաքննադատությամբ եմ զբաղվում՝ փորձելով ասել, թե էլ ինչ կարելի է անել, որ հարցերին անդրադառնալ»,-ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ, բացի դրանից, նախարարի պաշտոնը ստանձնելով՝ իր համար գերակա խնդիր էր չարաշահումները բացառելը: Կան համապատասխան գերատեսչություններ, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ: «Մամուլում շրջանառվող չարաշահման դեպքերի հետ կապված մենք դիմում ենք համապատասխան մարմիններին, սակայն եթե մենք ամեն օր զբաղվենք չարաշահումների բացահայտմամբ, չենք հասցնի անել այն աշխատանքը, որոնք ուզում ենք անել և որոնք միտված են մշակույթի զարգացմանը: Սակայն սա չի նշանակում, որ այն, ինչին բախվում ենք, ընթացք չեն տալիս»,-ասաց նախարարը: