| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման արարողությունը: Նշենք, որ մշակույթի նախարարությունը օրերս հայտարարությամբ էր հանդես եկել, ըստ որի՝ Մանուկյանի հուշարձանը փոխում է մետրոյի կայարանի պատմագեղարվեստական կերպարը, ինչպես նաև անընդունելի էին համարում առանց մշակույթի նախարարության հետ քննարկման և համաձայնեցման արձանի տեղադրման թույլատրումը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ նախորդ կառավարությունից ունեն մեծ ժառանգություն, որն իրենց փաստի առաջ է կանգնեցրել: Նրա խոսքով՝ արձանի կառուցումը կայացել է մշակույթի նախարարության կարծիքի բացակայությամբ, ինչն անթույլատրելի էր: «Գուցե իմացել են, որ նախարարությունը չի տա իր համաձայնությունը, քանի որ այն կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխում է: Չնայած ասում են նաև, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նախորդ իշխանության հետ: Ինչևէ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ փաստացի արձանը կանգնեցվել է: Սակայն մենք առաջարկություն ենք ներկայացնելու քաղաքապետին, թե որտեղ կարող է տեղակայված լինել այն, ինչպես նաև հնարավոր տեղափոխության հարցերը կքննարկենք»,-ասաց Մակունցը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած Մշակույթի նախարարության նման կեցվածքին, կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մասնակցում Արամ Մանուկյանի արձանի բացման պաշտոնական արարողությանը: Ավելին՝ հանդես եկավ ելույթով: