կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-21 14:41
Քաղաքական

Վեթինգով զբաղվող մարմինը ԲԴԽ-ն կլինի. Լիլիթ Մակունց

Վեթինգով զբաղվող մարմինը ԲԴԽ-ն կլինի. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանականությամբ, վեթինգ իրականացնող մարմինը լինելու է ԲԴԽ-ն:

Ըստ նրա` իրենք ակտիվորեն զբաղվում են վեթինգի գործընթացով` հասկանալու, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհն այն իրականացնելու համար:

«Աշխատում էինք նաև նախագծի վրա: Մանրամասները հիմա չեմ հրապարակի միայն մի բանի համար, որովհետև կարծում եմ՝ մինչև ամսվա վերջն այդ թեմայով հրապարակում կլինի, թե  ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգի իրականացումը, թե ինչպիսին է ճանապարհային քարտեզը,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներին` ավելացրեց. «Գրավոր առաջարկներ չենք ստացել ո՛չ ԲՀԿ-ից, ո՛չ «Լուսավոր Հայաստան»-ից: ԼՀԿ-ի առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ և համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ երբ արդեն կունենանք փաստաթուղթ, որի վրա կարող ենք հիմնվել, ԼՀԿ-ն ունի նաև առաջարկներ, օրինակ` վեթինգի անցկացման չափանիշների հետ կապված: Դա ես` որպես խմբակցության ղեկավար, ուրախությամբ եմ ընդունել եւ պատրաստակամություն եմ հայտնել քննարկելու: Նրանք այդ առնչությամբ որոշակի պատկերացումներ ունեն, որը կքննարկենք անպայման»: