Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ ինձ վստահություն հայտնեցին, որ ինձ տեսնում են կառավարության կազմում, ես պատկերացրեցի իմ դերակատարությունը մի շարք առումներով և պատրաստվում եմ հետևողական լինել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդունեց նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Նա նաև հավելեց, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է դեռևս 2004 թվականից ու իրեն շահառու կողմ է համարում:
Նախարարը նշեց, որ իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է օրենսդրական դաշտի կարգավորումը:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» փառատոնի խնդիրներին՝ նախարարը հավաստիացրեց, որ փառատոնը կայանալու է։ «Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ, ու որևէ խնդիր չկա: Ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են։ Հետագա համագործակցության հետ կապված կան կետեր, որոնք պետք է վերանայել»,- նշեց նա։