Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ մենք ունեինք վարչապետ, ամեն ինչ անում էինք, որ վարչապետը մինչև ժամը 6-ը մնա վարչապետ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Փաշինյանի` մարզեր մեկնելուն:
«Նիկոլ Փաշինյանն ափաշքյարա խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, և սա միակ խախտումը չէ. երևի մարդիկ կան դուրսը կանգնած` ԱԱԾ-ից, տեսնում են` ով է ներս գալիս-գնում, նրանք մոտենում են իմ ընկերներին, որոնք «հանդգնում» են գալ ՀՀԿ շտաբ, ու ասում` քեզ պե՞տք է, բա չե՞ս վախենում գործից հանենք և այլն: Ի՞նչ է նշանակում` իմ ընկերոջը ֆիքսել, որ եկել է ինձ մոտ, ու ասել, որ այլևս չգա»,- ասաց նա:
Հարցին` ինչո՞ւ հաղորդում չեն տալիս հանցագործության մասին, Աշոտյանը պատասխանեց, որ երեկ կուսակցության անունից տվել են հաղորդագրություն, և ինքը կհետևի ԿԸՀ-ի արձագանքին: «Զավեշտ էր, իհարկե, բայց երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, առնվազն երկու մարդու մեր իշխանություններից թիրախավորել էր ավելի, քան ինձ ու Շարմազանովին. մեկը վիճակագրական ծառյության պետ Ստեփան Մնացականյանն էր, մյուսը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկոչյանը: Երկուսին էլ պահել է: Հիմա` նա ժամանակի՞ն էր սուտ խոսում` այդ մարդիկ նկարիչ ու քանդակագործ են: Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի այս ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես չէր ասում: Բա ինչի՞ ես պահել նկարչին, թե՞ չէինք նկարել, հիմա ես հասկացել: Ասա', որ այն ժամանակ սուտ ես ասել, կամ ասա'` քեզ էլ է պետք, որ հիմա նկարեն»,- ասաց պատգամավորը: