Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Ընտրական նոր օրենսգրքի ընդունմանը: Նա նախ նշեց, որ, հավանաբար, հաջորդ շաբաթվա ընթացքում որոշակի հրապարակայնություն կստանա Ընտրական օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված է նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունից մասնակցություն չկա այդ աշխատանքներին, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Կիսատ եփած ճաշը ճիշտ չէ հրամցնել: Երբ աշխատանքնրեը ավարտվեն, նախագծի նախնական տարբերակը կներկայացվի բոլոր քաղաքական ուժերի քննարկմանը»:
Նրա խոսքով՝ Ընտրական նոր օրենսգրքով ընտրական գործընթացներում էլ ավելի են մեծանալու վերահսկողական մեխանիզմները, որոշակի տեխնիկական հագեցվածություն կլինի: Ինչ վերաբերում է էլեկտրոնային քվեարկությանը, ապա դեռ դիտարկվում էայն տարբերակը, որը կապահովի ընտրական մեխանիզմի անվտանգ ու անխափան աշխատանք:
Խոսելով ընտրությանը մասնակցածների ստորագրությունների հրապարակմանը` Թովմասյանը հիշեցրեց, որ կա ՍԴ որոշում, որը արգելում է նման ցուցակ հրապարակել, և այն երկրները, որոնք գնացել են դրան, բախվել են մի քանի խնդիրների, երբ քվեարկության չմասնակցած անձինք սկսել են ենթարկվել որոշակի հետապնդումների: Ուստի քվեարկությանը մասնակցելը ևս համարվում է գաղտնի: Ինքը` Թովմասյանը, որոշակի վերապահումով է մոտենում այդ ցուցակների հրապարակմանը:
Հարցին, թե տխուր չէ՞ միայն իշխանության ներկայացուցիչներով Ընտրական օրենսգիրք մշակել, նա պատասխանեց. «Մեկ ձվածեղ ուտելիս, մեկ էլ օրենք գրելիս ճիշտը մենակ լինելն է»:
Yerkir.am-ի այն հարցին, որ կկարողանա՞ն լավագույն Ընտրական օրենսգիրքը մշակել, այնպես, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Լավագույնը այն ընտրական օրենսգիրքն է, որը վստահություն պետք է ներշնչի ընտրական պրոցեսների նկատմամբ, որն ընտրողի քվեն մինչև վերջ հաշվի է առնվելու: Ես կարող եմ նստել ու ապրիորի գրել, իմ կարծիքով, աշխարհի լավագույն ընտրական օրենսգրքերից մեկը՝ հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, բայց եթե դա հանրային վստահություն չներշնչեց, ապա դա խնդիր է առաջացնելու»: