| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, և ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է սահմանել հոկտեմբերի 17-ն ու նոյեմբերի 14-ը։
Հոկտեմբերի 17-ի համար մարզպետների որոշումները պետք է հրապարակվեին ոչ ուշ, քան մինչև 2021-ի օգոստոսի 8-ը։ Այս պահին կա միայն Շիրակի մարզպետի որոշումը՝ Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Իսկ իշխանությունն ԸՕ-ն խախտել է, որպեսզի նախապես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի և ընտրությունների ելքը կանխորոշի, իսկ քրեական գործեր հարուցի նախկին ղեկավարների նկատմամբ և վախեցնելով դուրս մղի ընտրապայքարից»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։