|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որն այցով Թուրքիայում է: Այդ մասին հայտնում է Trend-ը` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:
Բանակցությունները կայացել են Անկարայում` Նախագահական պալատում, փակ դռների հետևում և տևել 2 ժամ 15 րոպե:
Ըստ ռուսական ТАСС-ի` հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ցիպրասն ասել է, որ Հունաստանը ցանկանում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Թուրքիայի հետ և մասնակցել «Թուրքական հոսք» նախագծին:
«Մենք խոսել ենք այն մասին, որ էներգետիկան պետք է դառնա համագործակցության համար կամուրջ, ոչ թե արգելք, տարածաշրջանում բախումների առիթ»,- նշել է նա: