Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի։ Այս մարդիկ զբաղեցնում են այդ աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ այքարը մինչև 2026 թվականի ընտրություններ չի ձգվի։
«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»։
Բագրատ Սրբազանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք պատրաստվում է կուսակցություն հիմնել։
«Այս պահին նման որևէ ծրագիր չկա և չեմ էլ կարծում, որ առաջիկայում լինելու է, որովհետև այս պայքարը կամ շարժումն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ՝ ընդդիմության։ Այս պայքարը հանուն Հայաստանի հանրապետության, մեր կյանքի վերականգնման, արժեքների և քաղաքակրթական փոփոխության համար է»,- ասաց Սրբազանը։