|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է «Թուրքական հոսք» կոչել այն նոր գազատարը, որն անցնելու է Թուրքիայի տարածքով. տեղեկացնում է Milliyet-ը:
«Պուտինի հետ վերջին հանդիպման ժամանակ նա հայտնեց, թե կարող ենք գազատարը «Թուրքական հոսք» կամ «Թուրքական գազի հոսք» կոչել: Այն Սև ծովով Ռուսաստանից հասնելու է Թուրքիա և շարունակվելու է մինչև Հունաստանի սահման: Թուրքիան և Եվրոպան այնքան վառելիք կստանան, որքան իրենց կպահանջվի, և Թուրքիան տարածաշրջանի համար տարանցիկ երկիր կդառնա»,- ասել է Էրդողանը: