|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Գազպրոմ էքսպորտ»-ը և Թուրքիայում նրա հիմնական գործընկեր BOTAS-ը 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրել են համաձայնագրերի փաթեթ գազի մատակարարման և գազի փոխադրման ենթակառուցվածքների օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ. հայտնում է «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը:
Մասնավորապես՝ բնական գազի մատակարարման նոր պայմանագիր է կնքվել 2022 թվականի հունվարի 1-ից։ Պայմանագիրը նախատեսում է տարեկան մինչև 5,75 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարում «Թուրքական հոսք» գազատարով՝ 4 տարի ժամկետով։
Այս համաձայնագիրը փոխարինել է «Գազպրոմ էքսպորտ»-ի և BOTAS-ի միջև կնքված՝ տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր ծավալով պայմանագրին։
«Գազպրոմը» 2021 թվականին Թուրքիային մատակարարել է մոտ 27 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը երկու երրորդով ավելի է, քան 2020 թ.-ին: Գազի սպառումը հանրապետությունում աճում է և 2021 թվականին պետք է հասցվեր ռեկորդային՝ 60 միլիարդ խմ-ի։