|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք»-ի շարունակության կառուցումը: Բելգրադը մտադիր չէ գազ ստանալ այդ ուղղությունից: Այս մասին «Интерфакс-ի հետ զրույցում հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
Նրա խոսքերով՝ «Հարավային հոսք»-ի իրագործման դեպքում Սերբիան պետք է դառնար տարանցիկ երկիր, որով գազ կմատակարարվեր ԵՄ-ին, և շահույթը տարանցումից զգալի կլիներ:
Նիկոլիչը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ արդեն իսկ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Մոսկվան վարկային հիմունքով կֆինանսավորի Սերբիային՝ իր տարածքում «Հարավային հոսք»-ի կառուցման համար, իսկ Բելգրադն այդ վարկը մարելու էր գազի տարանցման եկամուտներից:
Իսկ «Թուրքական հոսք»-ի դեպքում, ըստ Նիկոլիչի, խողովակաշարը պետք է Հունաստանից անցնի Սերբիա, սակայն տվյալ դեպքում սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը և չի հանդիսանալու տարանցիկ երկիր ու գազը գնելու է որպես սովորական սպառող: