կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 11:13
Տնտեսական

2019-ի բյուջեի նախագծում հաշվի չեն առնվել տնտեսական քաղաքականության` ընթացքում գտնվող քննարկումների արդյունքները. Ատոմ Ջանջուղազյան

2019-ի բյուջեի նախագծում հաշվի չեն առնվել տնտեսական քաղաքականության` ընթացքում գտնվող քննարկումների արդյունքները. Ատոմ Ջանջուղազյան

Ազգային ժողովում քննարկվում է 2019-ի պետական բյուջեի նախագիծը: Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեն կազմելիս առաջնային նշանակություն է տրվել տնտեսական միջավայրին և կանխատեսվող տնտեսական միջոցառումներին: «Հաջորդ տարվա պետակա բյուջեն կազմելիս հաշվի են առել առկա վիճակագրությունն ու լավագույն մեթոդաբանությունը: Հաջորդ տարվա բյուջեի կազմնան համար առաջնային նշանակություն են ունեցել տնտեսական միջավայրը և կանխատեսվող տնտեսական միջոցառումները գալիք ժամանակի համար: Իսկ այդ կանխատեսումն իրականացվում է առկա վիճակագրության և լավագույն մեթոդաբանության վրա: Նախորդ տարիներին կուտակված վիճակագրությունն ունի առանձնահատկություն, որը չէր կարող հաշվի չառնվել: Ներկայացված նախագիծը կարող էր չարտահայտել այն, ինչ նախկինում արդեն տեղի էր ունեցել մեր երկրում: Եվ այդ զարգացումներն արտացոլում են գտել պետական բյուջեի նախագծում»,- ներկայացրեց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով` նախագծում հաշվի չեն առված տնտեսական քաղաքականության` ընթացքում գտնվող քննարկումների արդյունքները: Ջանջուղազյանը շեշտեց, որ կառավարությունն ունի  հետագայում ևս բյուջեում ճշգրտումներ կատարելու լիազորություն: Նա ընդգծեց, որ կառավարությունը կարող է հանդես գալ նաև օրենսդրական նախաձեռնությամբ:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց այն վիճակագրական տվյալները, որոնք հաշվի են առնվել նախագիծը կազմելիս: «Համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքը մշտապես եղել է մտահոգության առարկա: Տնտեսական աճի պայմաններում ինչո՞ւ չունենք բյուջետային այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք այլ հավասար պայմաններում բնորոշ կլինեին այդպիսի տնտեսական իրադարձություններին: Դա մեծապես բացատրվել է համախառն ներքին արդյունքի ճյուղային կառուցվածքով: ՀՆԱ-ի մեջ հիմնական դերակատարություն ունեցել են ծառայություների ոլորտը, գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը»,- ասաց նա: 

Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ակնկալվում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն  այս տարի կկազմի 4287 դոլար, իսկ մյուս տարվա համար ակնկալվում է 4604 դոլար: Նրա խոսքով` դա լավագույնը չէ, որ պետք է ունենանք, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշակի դինամիկա է եղել, դրա արդյունքում են արձանագրվելու այս թվերը: «Մի քանի անգամ ավելիի հավականություններ ունենք, դրա համար ջանքեր ներդնելու անհրաժեշտություն է պետք»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը: