կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-30 11:14
Քաղաքական

Նախորդ կառավարության որդեգրած կոնցեպտը ճշմարիտ ճանապարհ է, և դժվար ավելի լավ բան առաջարկենք. Ատոմ Ջանջուղազյան

Նախորդ կառավարության որդեգրած կոնցեպտը ճշմարիտ ճանապարհ է, և դժվար ավելի լավ բան առաջարկենք. Ատոմ Ջանջուղազյան

 ՀՀ ԱԺ ֆինանսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2017 թվականի բյուջեի կատարողականը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե նախորդ կառավարության որդեգրած կոնցեպտը պահպանվե՞լ է: Նա հիշեցրեց, որ նախորդ կառավարությունը շեշտադրում էր, որ այս տնտեսական աճը պետք է ծառայի թոշակների և աշխատավարձերի բարձրացմանը, և որ 100 մլրդ դրամ եկամուտ է սպասվում: Միաժամանակ նշեց, որ դեռևս ենթակառուցվածքներ են զարգացնում, որ տնտեսությունը զարգանա, և նոր միայն երկու-երեք տարուց հնարավոր լինի բարձրացնել:

«Հիմա նոր բերվելիք բյուջեում այդ ակնկալիքով ծախսեր նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ: Կոնցեպտը, որ կար նախորդ կառավարության ժամանակ, պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:

Ջանջուղազյանը նշեց, որ 100 մլրդ սպասվող եկամուտի զգալի մասը արդեն նախատեսված էր ծախսերի մասով: «Լրացուցիչ ծախսերի մասին չենք կարող ասել, որովհետև 2017-ին նախատեսվել էին օգտագործելու համար: Այո, հարկաբյուջետային քաղաքականության նպատակադրում ներկայացվել է, և դա ճշմարիտ ճանապարհ է, ու դժվար ավելի լավ բան առաջարկենք: Մենք չեն կարող գնալ այն ճանապարհով, որ պարտք վերցնենք ու գնանք բարձրացման: Դրա համար այս ճանապարհն է ընտրվել»,-ասաց նախարարը: