|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ կենսաթոշակների բարձրացման համար լրացուցիչ տրամադրվելիք գումարի գնահատված չափը շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ է:
«Բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն են և ներգրավվող պարտքն է, չունի»,- նշեց նա:
Իսկ թե լրացուցիչ որքա՞ն գումար է պետք նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու համար, խոսակցություններ կան, որ շուրջ 69 մլրդ դրամ, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դա կախված է ընդունվող օրենքի բովանդակությունից՝ ինչպիսին կլինի փոփոխությունը, այսինքն՝ խոսքը վերաբերում է այնպիսի կարգավորումներին, որոնք կազդեն միայն նվազագույն աշխատավարձ ստացողների վրա։