| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, թե ի՞նչ կանխատեսումներ կամ սցենարներ կան այն դեպքում, եթե ՌԴ-ն փլուզվի, ապա` ԵՏՄ-ն: «Դուք ունե՞ք սցենարներ` ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի ու Արցախի ապագան, եթե Պուտինի բլեֆը չիրականանա»,- հարցրեց նա:
Շավարշ Քոչարյանն այսպես պատասխանեց. «Ասում են` հոռետեսն ավելի տեղեկացված լավատեսն է, այս դեպքում հակառակն է` ես լավատես եմ, որովհետև տեղեկացված եմ: Իրականում ապագան երկխոսությունն է, ոչ թե բևեռացումը: Կա ԵՄ` իր հսկայական տնտեսական շուկայով, կա ԵՏՄ` իր հսկայական շուկայով, և, միևնույն է, այս շահերով նրանք պետք է համագործակցեն: Հայաստանը պետք է երկխոսի, իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը երբ կայացվել է, ամեն ինչ հաշվի է առնվել` և' այդ սցենարները, և' մեր շահը, և' Արցախի հարցը: Եթե հարցեր կան` պատրաստ եմ այդ նուրբ հարցերի մասին առանձին խոսել»: