Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու հանցագործ դաշինք են կնքել՝ ազգը մինչև վերջ կործանելու համար․ հանցագործ, թուրքահպատակ Նիկոլը և հանցագործ ոչնչություն Արտակ Դավթյանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում։
Նա արձանագրեց, որ Արցախի Պաշտպանության բանակն ու ՀՀ բանակը հզոր, ամրակուռ կառույց էին, որը ղեկավարվում էր պաշտպանության նախարարի և ԳՇ պետի կողմից։ Վերջին 2,5 տարում Նիկոլ Փաշինյանը իր նպատակը իրագործեց՝ բանակը ոչնչացնելով։
Վոլոդյա Հովհաննիսյանի համոզմամբ, Փաշինյանը ոչնչացրեց պաշտպանական կառույցներն ամբողջությամբ և հաղթանակի ձգտումը, բանակը չպատրաստվեց պատերազմի, մարտավարական պլանավորումն իրականացրեց այնպես, որ պարտվեց 44 օրում։
«Այս առումով գեներալներ-գնդապետները պետք է վերագնահատեին իրենց կրած խայտառակ պարտությունը և փնտրեին ու պատժեին մեղավորներին։ Դրա փոխարեն նրանք ոչ միայն չընդվզեցին դավաճան Նիկոլի թուրքական փողերով իրականացրած բանակի ջարդի դեմ, այլ լծվեցին և նպաստեցին այդ ջարդին։ Պատերազմի օրերին բացի Մովսես Հակոբյանից ոչ մի գեներալ չի ընդվզել, ձայն չի բարձրացրել»,-ասաց նա։
Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ երբ 40 զորամիավորման հրամանատարներ և ԳՇ պետը ստորագրեցին Փաշինյանի հեռացման պահանջի հայտարարությունը, իր մոտ հույս արթնացավ, որ ուշացած խիղճը կբարձրանա նրանց մոտ, բայց նրանք վերջ չպաշտպանեցին իրենց իսկ խոսքը, և Հովհաննիսյանը հասկացավ, որ ՀՀ-ն այսօր չունի ԳՇ և այսօր չունի Զինված ուժեր։
«ՀՀ-ն այսօր չունի ԳՇ պետ, որովհետև Արտակ Դավթյանը ամենամեծ մեղավորն է պարտության։ Պրիմիտիվ, ապազագային և հիմար այնպիսի դատողություններ է անում, որ՝ եթե պարտվեինք դրոշակը պետք է ծածանվեր Ստեփանակերտի վրա, այնինչ չի ծածանվում․ մենք կորցրել ենք 12,5 հազար քառ․ կմ, 2,8 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա ենք կորցրել, և գեներալը նման հիմար հայտարարություն է անում»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․