կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 11:56
Հասարակություն

Մեր երկրում ստոմատոլոգիան նույն հարթության վրա է, ինչ խաղատունը

Մեր երկրում ստոմատոլոգիան նույն հարթության վրա է, ինչ խաղատունը

Երեկ երեկոյան ատամնաբույժները կրկին հավաքվել էին գլուխ գլխի` մեկ անգամ եւս քննարկելու վերջերս ընդունված օրենքը, ըստ որի` ատամնաբուժարանները, հարկերից բացի, յուրաքանչյուր առկա աթոռի համար պետք է վճարեն 60-100 000 դրամ:

 

Հավաքվել էր շուրջ 250 ստոմատոլոգ: Այնտեղ էր նաեւ ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազեր Եսայանը, ով պատրաստակամություն հայտնեց պատասխանել ներկաների բոլոր հարցերին: Ստոմատոլոգները վիրավորված եւ զարմացած էին, որ օրենքն ընդունվել է առանց մասնագիտական քննարկման, ինչպես նաեւ` առանց հաշվի առնելու, որ չի կարելի օրենք ընդունել` խաղատները, ատամնաբուժարաններն ու սննդի ավտոմատ ապարատները նույն հարթության վրա դնելով:

 

Ի՞նչ փոփոխություններ են լինելու օրենքում, ֆինանսների նախարարությունն անհարմար չի՞ զգում, օրենքն ընդունելիս ինքնարժեքի հաշվարկ կատարվե՞լ է, մեզ վերաբերող օրենք են ընդունում, բայց մեզ հետ չե՞ն էլ ուզում քննարկել. սրանք այն հարցերն էին, որոնք հուզում էին ատամնաբույժներին:

 

Մանրամասները` տեսանյութում: