Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշագրի տեքստը կարդաց «Ազատ դեմոկրատներ» կուակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
«Մենք` «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխության ձևավորումը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ ՀՀ և քաղաքացիների համար կարևորագույն այս շրջափուլում անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերի կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների բացառիկ նշանակությունը այս տարվա ապրիլից սկսված փոփոխություններն իրենց վերջանական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք այս կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին ձևավորելով «Մենք» դաշինքը»,- Խաչատրյանի ներկայացմամբ՝ ասված է հուշագրում:
Այնուհետև Երկու կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, ստորագրեցին հուշագիրը:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ՝ կազմելով «Ելք» դաշինք։ Իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է «Լուսավոր Հայաստանի» հետ «Լույս» դաշինքով։