Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 13:24
Քաղաքական

«Լուսավոր Հայաստան»-ը, «Հանրապետություն»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրապայքարի մեջ կմտնեն դաշինքով

«Լուսավոր Հայաստան»-ը, «Հանրապետություն»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընտրապայքարի մեջ կմտնեն դաշինքով

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջեւ ծառացած խնդրիների լուծման հրատապությանը, ելնելով Հայաստանի իրականացման եւ ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հասարակության հակասությունները հարթելու եւ համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանում ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

Համատեղ գործունեության, այդ թվում նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: Համատեղ գործունեության արդունքում կսկսեն բանակցություններ, միասնական կուսակցություն ստեղծելու:

Հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը: Արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ եւ կայուն զարգացումը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյան

«Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյան